Սրճամանով նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կարմրամանուշակագույն ֆոնին առաջին պլանում, ձախից երկարուկ սրճաման, դեպի վերև ձգվող հատվածում նեղացող վզիկով, կլոր կափարիչով, դրանից դուրս եկող կապույտ և նարնջագույն ծալքերով կտորներ: Սրճամանից աջ, քիչ հետ հարթության վրա կլոր կանաչավուն թաս, կիսաթեք դիրքով: Թասի մեջ շերեփ՝ դեպի ներքև լայնացող դարչնագույն փայտե կոթով, մետաղե, հարթ գլխադիրով: Երկրորդ պլանում թասից հետ ջրաման՝ բռնիչով, բաց կափարիչով, թեքությամբ ծածկված մուգ նարնջագույն լաթով: Դրանից հետ լայն նիստերով ուղղանկյունաձև, երկարաձիգ կանաչավուն մետաղյա առարկա: Սրճամանի և ջրամանի մուգ նարնջագույն, լայն, ուռուցիկ բերանով երիզված կճուճ: Երրորդ պլանը՝ մուգ շագանակագույն և գորշ նարնջագույն ֆոն: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  60,5 x 50,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 20 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 13