Վարդազարյանց ազգի Չիլինգարյանների տոհմածառը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տոհմածառն իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև մեծ թուղթ, որի վրա պատկերված է ծառ և նրա ճյուղերը ներկայացնում են Չիլինգարյանների տարբեր սերունդները: Տոհմածառի արմատի, հիմքի հիմնադիրը հանդիսանում է Չիլինգար անունով մեկը, որը 1650թ. Ապրել է Մշո Գլդան գյուղում: Հենց նրա անունն էլ գրված է տոհմածառի ամենաներքևի մասում: Տոհմածառն ունի 4 մեծ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում են մի քանի տասնյակ ճյուղերի: Տոհմածառը նկարված է ձեռքով, տոհմանունները գրված են ձեռագրով և այդ բոլորը անցկացված է ռոտոպրինտով: Տոհմածառը ներքևի աջ անկյունում ունի բացատրություն, որտեղ հեղինակը տալիս է Չիլինգար բառի թարգմանությունը՝ դագին, /զինագործ/ և պայմանական նշանների բացատրությունը: Այդ մասում գրված են նաև տոհմածառի սկզբնաղբյուրները: Տոհմածառն ըստ հեղինակի տվյալների պարունակում է 3000 անուն: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջան, գ․ Բերդավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976-1980-ական թթ․ Չափս՝  60*80 Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4330 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-99