Վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ և մետաքսյա գույնի կտորներից, որոնք իրար են միացված շուլալ կարով։ Կտորների արանքում բամբակյա սպիտակ քուղեր են դրված և երկու կողմից կարված։ Կտորի վրա տարբեր տիպի նախշեր ու երկրաչափական հորինվածքներ են արված։ Ունի լայն երկար թևեր։ Վիզը կլորավուն կտրվածք ունի և առջևում մինչև վերջ կտրված է։ Մեջտեղում, կտրվածքի երկու կողմերից, ներսի կողմից կարված են մետաքսյա դեղին կարճ քուղեր, դրանք ծառայում են որպես կապիչներ։ Կողքերից ունի 2 փոքրիկ կտրվածքներ ձեռքերը միջով անցկացնելու համար։ Երկարություն (սմ)՝  110 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19 -րդ դար Լայնություն (սմ)՝  86 Նվիրատու՝  Դավթյան Հայտնաբերման ժամանակը՝  18.10.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7579/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3499