Վերնազգեստ-մինթանա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է խոշոր ծաղկանախշերով գունավոր բրդյա կտորից։ Ուղիղ ձևվածքի է ուսակապերով, կրծքամասի խոր և սուր բացվածքով։ Թևքերը երկար և ուղիղ, կողքերից ճեղքվածքներով։ Գոտկամասից երկու կողքերից ունի կտրվածք՝ դարսերով։ Կողքերին ունի մեկական ուղղաձիգ ներդիր գրպան։ Փեշերը արձակ են թողնված։ Եզրերը հարդարված են մուգ կարմիր գույնի բամբակյա կտորից ժապավենով։ Թևքերի ճեղքվածքները հարդարված են զիգզագաձև փայլուն քուղք, հյուսած և մետաքսյա կտորի նեղ շերտերով։ Աստառը բամբակյա գունավոր կտորից։ Երկարություն (սմ)՝  101 Ուսի լայնություն (սմ)՝  39 Թևի երկարություն (սմ)՝  52 Նյութը՝  բուրդ, բամբակ, կապրոն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Փերիա գավառ Միլակերտ գ. Հայտնաբերման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Լայնություն (սմ)՝  14 Հայտնաբերման ժամանակը՝  22.10.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6257/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2837