Տոն ու ձոն: «Աղբյուր» - XXV (1883-1908)

Տոն ու ձոն: «Աղբյուր» - XXV (1883-1908)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Տօն ու ձօն: «Աղբիւր» - XXV (1883-1908) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբ. - Հրատ. Տ. Նազարեան. Տօն ու Ձօն: «Աղբիւր» - XXV (1883-1908). - Թիֆլիս, 1908, տպարան օր. Ն. Աղանեանցի, Պօլից. 7: Շապիկը մուգ մոխրագույն-մանուշակագույն երանգով թղթից է: Առաջին կազմերսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 71-ի դարձերեին՝ մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ «Աղբյուր-Տարազի» խմբագիր-հրատարակիչ Տիգրան Նազարյանը Գրական-գեղարվեստական սալոնում, 1908 թ. հունվ. 25-ին: Կազմերեսները խունացած են, գիրքը՝ մասնատված: Էջ՝  71 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18,7 Կազմող՝  Հրատ. Տ.Նազարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/96