Տուփ հարդարանքի ներկերի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տուփ՝ կափարիչով, սունդուկանման իրանի երկու կողմային մասերում՝ իրար զուգահեռ, զոդված են երկու կլոր կախիկ՝ ոճավորված բռնակներով: Իրանի արտաքին մակերեսին, գծանախշ շրջանակի մեջ, դրվագված են ոճավորված ծաղկաթերթիկներ և տերևներ: Կափարիչի արտաքին մակերեսին, կետազարդ շրջանակի մեջ, դրվագված են տարբեր չափերի ընդգծված ծաղկաթերթիկներ: Տուփի հատակը դրսից նույնպես զարդանախշ է՝ ծաղիկներով և տերևներով: Այսպիսի տուփերը օգտագործվել են նաև որպես հարդարանքի ներկերի տուփեր, որտեղ պահվել է ծաղկափոշի՝ սինդուր, դեմքը և մարմնի մասերը զարդանախշելու համար: Տուփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  3,5 x 3 x 2 սմ Քաշ (գր)՝  19,5 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-95