Ցլամարտ Իսպանիայում. Տրիբունա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Փայտե եզրապատից այն կողմ՝ տրիբունայում նստած և կանգնած հանդիսատեսի բազմություն: Առջևի շարքում, աջից՝ միանման հագնված երկու կին՝ մինչ գոտկատեղը հատվածով, նրանց կողքին՝ գրկախառնված զույգ, դեպի ձախ ևս երկու կին, զրուցելիս՝ մեկը դիմահայաց, մյուսը՝ աջ կիսադեմով, ձեռքերը խաչած՝ արմունկներով հենված փայտին: Կողքին՝ ուսի ետևում, կանգնած կին, ձախ ձեռքը կոնքի վրա: Շարքի ետևում մի խումբ տղամարդկանց ֆիգուր և անորոշ դիմագծերով մարդկանց բազմություն: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013) Նյութը՝  վիմագրություն Չափս՝  35*52,5 (50*60) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-87/2