Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վիեննա / Catalog der Armenischen Handschriften

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա / Catalog der Armenischen Handschriften Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Հ. Յակովբոս Վ. Տաշեան Մխիթ. ուխտէն. Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա / Catalog der Armenischen Handschriften in der Mechitaristen-Bibliothek zu Wien. - Վիեննա, 1895, Մխիթարեան տպարան: Սույն գիրքն ունի 2 ենթավերնագիր. I - «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց. Հատոր Ա. Աւստրիա. Գիրք Բ»; II - «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմը և կռնակը պատված են մուգ կապույտ մաշկալաթով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 1164-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է տպագիր ընծայականով էջը՝ «Հ. Արսէն Վ. Ի Այտնեան արքեպիսկոպոսի Սաղամինայ հիշատակին», որի վերևի լուսանցքում կա սև թանաքով ընծայագիր՝ «Օհաննէսին Ֆիլիպից»: Բնագրի մի մասը տպագրված է գերմաներենով: Մի քանի էջերին կան սև-սպիտակ նկարներ: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Տաշյան Հ. Էջ՝  XVII, 277; (Ա-ԿԴ), 1164, 7 թ. նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  27,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/7