«Փշրված ժամանակ»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարը գույներով բաժանված է երեք հորիզոնական շերտերի: Վերևի նեղ շերտը բաց երկնագույն է: Երկրորդ շերտը բաց դեղին է, որի վրա կան նաև որոշ պատկերներ՝ արված մոխրագույն, կարմիր, սպիտակ, կապույտ գույներով: Երրորդ շերտը մուգ կիտրոնագույն է, որի վրա պատկերված է ուղղանկյուն՝ բաց և մուգ մոխրագույններով բաժանված նեղ և լայն շերտերի, որոնց արանքներում կան նաև սպիտակ գծեր: Երկրորդ և երրորդ շերտերը հատվում են կարմիրով ուրվագծված, դեղին և կանաչ գծիկներով լցված մի այլ ուղղանկյունով: Ներքևի աջ անկյունում հեղինակի ստորագրությունն է և նկարի ստեղծման տարեթիվը: Հեղինակ՝  Բաղդասարյան Արկադի Զինավարի (Արկո) /1945-2022/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  73 x 108 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17405