Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Քամանչա
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատյանը ունի անկանոն օվալաձև տեսք, որի կափարիչը միացված է զույգ ծղխնիներ ինչպես նաև թավշապատ նեղ երկարավուն կտորների միջոցով։ Պատյանի և կափարիչի ներքնամասն ամբողջությամբ պատած է կարմիր թավիշով։ Պատյանի՝ քյամանչայի համար նախատեսված հատվածը ունի կիսաշրջանաձև բացվածք։ Կոթն ամբողջությամբ ամուր և անշարժ պահելու համար է նախատեսված պատյանին վրա փոքրիկ կիսաշրջանի ձևով արված կտրվածքը որի վրա հենված է կոթի գլխիկին միացնող հատվածը, և ականջների մոտ կոթին զուգահեռ ամրացված ուղղանկյունաձև մասերը։ Կոթին մետաղյա բարակ քնարաձև ժապավեների մեջ դրված է կոթը։ Կափարիչի ներքնամասում տեղադրված կտորից և մետաղից պատրաստված ամրակները նախատեսված են աղեղը պահելու համար։ Պատյանի վերջնամասում կա կիսաօվալաձև բացվածքով արկղիկ որը փոքրիկ կափարիչ ունի։ Քյամանչայի պատյանի կոթին հատող հատվածը ևս փաստորեն իրենից կափարիչ է ներկայացնում, որն ամբողջությամբ բացված է։ Այդ կափարիչների բռնակները իրենից ներկայացնում են մետաղե փոքրիկ շրջանակներ։ Պատյանն ունի մետաղյա կաշվեպատ բռնակ և զույգ փականներ։
Լայնություն (սմ)՝ 21Երկարություն (սմ)՝ 77Բարձրություն (սմ)՝ 19Նյութը՝ Փայտ, կաշի, մետաղՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6692/1գ
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-159