Քննական պատմություն Հայոց: Ըստ նորագույն պատմական, լեզվաբանական և բանասիրական տեղեկությանց: Մասն Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քննական պատմութիւն Հայոց: Ըստ նորագոյն պատմական, լեզուաբանական եւ բանասիրական տեղեկութեանց: Մասն Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Մ. Գարագաշեան. Քննական պատմութիւն Հայոց: Ըստ նորագոյն պատմական, լեզուաբանական և բանասիրական տեղեկութեանց: Մասն Ա: Նախնական ժամանակ. - Կոստանդնուպոլիս, 1880, տպագրութիւն Յովսեփայ Գավաֆեան: Կազմը կոշտ է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան նույն գույնի տառերով դրոշմված է վերնագիրը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա «Գրավաճառ թղթավաճառ Պ. Պալենց» մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 5-ի ներքևի աջ մասում՝ բնագրի վրա, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Կռնակի հիմնական հատվածը խունացած ու մասամբ մաշված է, կազմը նույնպես խունացած է: Հեղինակ՝  Գարագաշյան Ա. Մ. Էջ՝  281 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1880 Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  23,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/104-1