Ֆաբրիկատորյան եղբայրներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Ֆաբրիկատորյան եղբայրներ. ձախից աջ՝ Տիգրան, Ահարոն, Մամաս, Կարապետ, Սամվել: Եղբայրները Խարբերդի Մեզիրե (Մամուրեթ-ուլ Ազիզ) քաղաքում ունեին եվրոպական և ամերիկյան արդիական սարքավորումներով հագեցած տեքստիլ ֆաբրիկա, ուր աշխատում էին 200-300 խարբերդցի հայ կանայք: Հինգ եղբայրներով ապրում էին կողք կողքի, գերդաստանը բաղկացած էր հիսուն անձից, 1915թ. հունիսին նրանք սպանվեցին, հրաշքով փրկվեցին ընդամենը երեքը: Ֆաբրիկատորյանների տները, ունեցվածքը յուրացրեց Խարբերդի նահանգապետը, իսկ ֆաբրիկան պետականացվեց: Լուսանկարն արվել է 20-րդ դարի սկզբին: Վերատպություն: Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17 սմ Բարձրություն (սմ)՝  12 սմ Նվիրատու՝  Մարիամ Հարությունի Ֆաբրիկատորյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Հիմնական հաշվառանիշ՝  3518 Բաժնեհաշվառանիշ՝  685