Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթակիրներ, Միլան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2017 թ. դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ է դրվում «Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ. Գավաթակիրներ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: 1 նամականիշով գեղաթերթիկը ունի 500 ՀՀ դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Միլան» իտալական ֆուտբոլային թիմը, իսկ գեղաթերթիկը ներկայացնում է կոլաժ Միլան քաղաքի հատվածներից, ինչպես նաև՝ Ջուզեպպե Մեացցայի անվան (նաև հայտնի է որպես «Սան Սիրո») մարզադաշտը: Միջկոնտինենտալ գավաթը ֆուտբոլային ամենամյա առաջնություն է, որն անց է կացվել 1960-ից մինչև 2004 թ. Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո: 2005 թվականից սկսած Միջկոնտինենտալգավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։ «Միլան»-ը երեք անգամ հռչակվել է Միջկոնտինենտալ գավաթի հաղթող (1969, 1989 և 1990թթ.): AH Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2017 Չափս՝  9x7սմ Նկարագրություն՝  Սպորտ. Ֆուտբոլի միջկոնտինենտալ գավաթ։ Անվանական արժեքը՝ 500 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2150-Նամ․