Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Աշխատանքում պատկերված է լավաշ թխելու տեսարան: Թոնրի մոտ դրված է լավաշ բացելու կլոր, փայտյա սեղանը, որի մոտ նստած երիտասարդ կինը գրտնակով գունդ է բացում: Կինը գլխի հարդարանքով է՝ կոպիով, որի տակից դրամներ են շարված: Նրա կողքին նստած է փոքրիկ տղա: Նույնատիպ գլխի հարդարանքով մեկ այլ կին բացած խմորը պատրաստվում է ամրացնել առջևում դրված ռաֆադայի վրա: Երկու կանայք էլ բաց գույնի բերանկապերով են: Թոնրի մոտ բաց գույնի փալասի վրա շարված են խմորի գնդերը: Երկրորդ պլանում երևում են նախշազարդ խուրջինը, նորածնի օրորոցը՝ երեխայի հետ միասին, թարեքը, որի վրա պղնձյա կաթսաներ են շարված: Մի փոքր այն կողմ երևում են պարաններով կապված խնոցին և պատից կախվախ մաղերը: Ձախից ներքևում մատիտով գրված է «Выпечка лаваша».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Նյութը՝ ցինկոգրաֆիա, թուղթՉափս՝ 44, 8 x 36,4 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-7