Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
5-րդ էջում Հ.Գալստյանը «Բանաստեղծի վերակենդանացած երիտասարդությունը» հոդվածում ներկայացնում է Հրանտ Թամրազյանի «Երիտասարդ Չարենցը» աշխատությունը, որտեղ հեղինակը հմտորեն ներկայացնում էգիտական սթափ դատողությունն ու ջերմ հուզական վերաբերմունքը, գրականության պատմաբանի անկողմնակալությունն ու քննադատի չթաքցված կիրքը: Նման ոճի գործադրումը, հատկապես Չարենցի պես գրական վիթխարի դեմքի բացահայտման համար, արգասաբեր է Չարենց բանաստեղծի ուսումնասիրության կողքին Թամրազյանը «հավասար» տեղ է հատկացրել Չարենց-մարդու կյանքի պատմությանը: Գիրքը 1973թ. արժանացել է Հայաստանի գրողների միության գրական առաջին մրցանակին. ընդգրկում է Չարենցի կյանքն ու գործը մինչև 1920թ. նոյեմբերը: Հ.Գալստյանը նշում է, որ հնարավոր է, Հ.Թամրազյանը ամբողջականացնի Չարենցի դիմանկարը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1095 124
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2280