Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիրը պատասխանում է «Դանթեական առասպել» պոեմի
«ինչու-ներով» հարցադրումներին: «Սովետական գրականության պատմություն» առաջին հատորում պատանի Չարենցը «մեղադրում է», որ պատերազմի բնույթը չի հասկացել, ուստի եւ պոեմում չի տվել հարցի պատասխանը:
Իրոք Չարենցը չէր էլ կարող պատասխանել իր իսկ առաջադրած հարցին, քանզի 14-15 թթ. երիտթուրքերի հայաջնջման պլանները հայտնի չէին քաղաքակիրթ մարդկությանն ու առավել եւս հայերին: Պոեմում Չարենցը նկարագրում է հայ իրականության դանթեական դժոխքը, պոեմը հզոր խոսք է չարի, պատերազմների դեմ: Մարդը, երկար դիմադրչությունից հետո
փոխվում է, դառնում դաժան ու չար: «Դանթեական առասպել» պոեմն ավարտվում է մարդու մարդ մնալու, նրա հոգեկան աշխարհի բարի ու դրական տարողությունը պահպանելու, պահելու, մարդկային հասարակության հարատեւու մի տեսարանով.
«ՈՒ պետք է քայլել ու քայլել համառ` Ապրելու հսկա տենչը բեռ արած...» ավարտում է իր խոսքը Մ.Սանթոյանը:
Ի. Ղանալանյան հուշապատումները
«Խմբապետ Շավարշ»-ի գրության շառավիղներից մեկին է վերաբերում, «ասպետական»-ի ստեղծման պատմության հատվածի մասին է եւ Ավ. Իսահակյանի ամենասիրած բանաստեղծությանն է վերաբերում «Ես իմ անուշ Հայաստանի...»
Հեղինակ՝ Հ. ՂանալանյանԷջ՝ 4Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987Չափս՝ 60 x 42 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4314
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6568