Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի սև հիմնագույնի մեջ բանված են երեք խոշոր՝ ճառագայթաձև եզրերով ուղղանկյուն վարդյակներ, որոնց համակենտրոն խաչադիր առանցքները զարդանախշված են փետրաձև, մագիլաձև, բուսական պատկերներով: Վարդյակների միջև զույգ-զույգ թռչնակերպեր, նռներ, ծաղկապատկերներ կան: Եզրագոտին ունի երկու նեղ՝ տերևանման, մեկ լայն՝ կեռխաչերով շեղանկյունների շղթայով նախշազարդ շերտեր:Վերին եզրին՝ բաց դարչնագույնի մեջ կարմիրով՝ հայերեն արձանագրություն: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր:
Խտությունը՝ 36 x 30 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն, դարչնագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր, շագանակագույն, դարչնագույն
Գույները՝ բնական, արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Արձանագրությունը՝ « 1899, ամի 10ա ահմի, Տ ՏՐԿՆ ԳՐծ... Է»: ?
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 230Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիսիան, գ. ԲռնակոթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1899 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2747-5