«Գրական թերթ»-18 /2334/., «Չարենցի յոթ դասերը»էջ`1...
«Գրական թերթ»-18 /2334/., «Չարենցի յոթ դասերը»էջ`1,3
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գ. Էմինն այս հոդվածում նշում է, որ դեռեւս 16-17 տարեկան մեկ տարի շփվել է Չարենցի հետ, լսել նրա
զրույցները, ցույց տվել նրան իր առաջին բանաստեղծական թոթովանքները` ուսանելով չարենցյան այն ճեմարանում կամ համալսարանում, որը վճռական դեր է կատարել իր կյանքում: Նշում է չարենցյան համալսարանի ամենից կարեւոր մի քանի դասերը, որոնք այսօր էլ չափազանց անհրաժեշտ են յուրաքանչյուր նոր բանաստեղծի համար...
Դաս առաջին- Թե ուզում են երգդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր...
Դաս երկրորդ-երգը երկրից է աճում եւ ոչ թե ձայներից կամ բառերից
դաս Երրորդ-Բանաստեղծը մեծ է ոչ թե իր նետի մեծությամբ.... նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում...
Չորրորդ դասը, որն անմիջապես ծնվում է նախորդից, այն է, որ բանաստեղծության մեջ հավասարապես կարեւոր են եւ ինքը բովանդակությունը, մեծ ասելիքը, եւ ինչպեսը:
Չարնեցի հինգերորդ կարեւոր դասը վերաբերում է ավանդներին եւ նորարարությանը, նրան, թե որն է ազգայինը պոեզիայում: Նա ստեղծեց այն նորը, որը պիտի հետո դառնար ազգային, նոր ավանդ: Վեցերորդ եվ ամենից կարեւոր դասն այն է, որ բանաստեղծը պիտի լինի ազնիվ, սկզբունքային:
Չարենցի յոթերորդ իմաստուն դասը` մանավանդ պատմության դժվարին ժամանակներւոմ կարողանալ տարբերել այն ժամանակվա անարդարությունից դառնացած ու գազազած ազնիվ ու սկզբունքային մարդկանց...
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կիքն է:
Հեղինակ՝ Գեւորգ ԷմինՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4255
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6502