Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը և փոքր-ինչ լայնացող՝ դուրս ճկված շուրթով խողովակը ռելիեֆ օղագոտիով շրջափակված վզիկներով ամրացած են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի մակերեսը նախշազարդ է՝ 3 խաչվող գծազարդեր: Պտուտակը՝ թռչնակերպ՝ սիրամարգ, դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած կլորավուն մակերեսով գլխիկով գամի միջոցով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 16,5 x 12,8 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1082