Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ա. Մամաջանյան, Հ. Թումանյանի «Չարի վերջը» առակի ութերորդ էջի նկարազարդումը, 1948 թ.: (Նկարազարդումներն արված են սպիտակ ստվար 14 թղթերի վրա, հիմնական գույներն են կանաչը, երկնագույնը, շագանակագույնը, սևը: Աղվեսը բոլոր նկարներում պատկերված է շիկակարմիր գույնով, երկնագույն տաբատով): Նկարում պատկերված է ձեռնափայտն աջ թաթին` անտառով քայլող աղվեսը: Նկարի ներքևի մասում ստեղծագործությունից 2 տող է. «ՈՒ Ագռավի վրա բարկացած, Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ»: Ներքևի աջ անկյունում նկարչի անվանատառերն են: Նկարազարդումը ձեռք է բերել թանգարանը` Ակտ N 1, 08/03-1952 թ., ութերորդ նկարազարդման արժեքը` 600 ռուբլի:
Նկարիչ՝ Աշոտ ՄամաջանյանՆյութը՝ Թուղթ, ջրաներկ, տուշԼայնություն (սմ)՝ թուղթը - 30, նկարը - 20Երկարություն (սմ)՝ թուղթը - 42, նկարը - 30Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1948Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
1/9
Բաժնեհաշվառանիշ՝
ԿԲ 9