«Անահիտ» Մտածման եւ արուեստի թիվ 1, «Քրոնիկ», էջ`57-84, Չարենցի մասին` էջ72

«Անահիտ» Մտածման եւ արուեստի թիվ 1, «Քրոնիկ», էջ`57-84, Չարենցի մասին` էջ72

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի հիմնադիր տնօրենն է Ա. Չոպանյանը: 2.4.8.11.15.23.76.79.82.84. էջերին սեւ մատիտով նշումներ, ընդգծումներ կան: Ամսագիրը հրատարակվել է 1929թ.: Բաց-կանաչավուն խունացած կազմին սեւ գույնի տառեր են եւ բնության տեսարաններիի գծանկարներ, զարդանախշեր: Ա. Չոպանյանն իր հոդվածում ունի «հոբելեաններ», «Նոր հրատարակություններ», «Տիկին ժանին Մէյի վէպը,, «ՀՕԿ» ամսագիրը», «Հ. Փէչիկեան եւ Ս. Ղազար» անուններով բաժիններ: Վերջին բաժնում անդրադարձել է «Բազմավեպի» հրատարակումներին, որոնցից մեկում Հ. Փէշիկեանը նորէն թաթի պըզտիկ հարուած մը տալ փորձեր է ինծի Չարենցի «Երկերու»ու հատորի վրայ իր գրած յօդուածով:... Դուրս ձգերե եղեր քերթուածներ, զոր ես որպէս թէ ատենով գովեր եմ եվ զոր ինքն իսկ իբր անարժեք մեկդի ներերե: Ասիկա բոլորովին հակառակ է ճշմարտութեան: Չարենցի վրայ տարիներէ ի վեր գրածներս մեջտեղն են: Ամեն ոք կրնայ զանոնք փնտռել ու նորէն կարդալ անոնց մէջ իբր անոր լավագույն էջերը յիշատոկուած ու ներբողուած կտորներեն ոչ մեկը Չարենց դուրս չէ ձգած իր հավաքածուեն», - գրում է Ա. Չոպանյանն իր հոդվածում: Անվանաթերթի վերին աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Արշակ Չօպանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2393 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5618