Գիրք աղոթից ասացյալ Սրբոյն Եփրեմի Խուրին Ասորվո

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գիրք աղօթից ասացեալ Սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Եփրեմ Խուրի Ասորի. Գիրք աղօթից ասացեալ Սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոյ. Ե. տպագրութիւն. - Երուսաղէմ, 1901, ի տպարանի Առաքելական աթոռոյ Սրբոց Յակովբեանց: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են շագանակագույն-բաց դարչնագույն՝ մարմարե մակատեսքով, կաշվով: Կազմերեսների եզրերին դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ կապույտ կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները բաց վարդագույն ողորկ թղթից են: Առաջին տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Եփրեմ Խուրի Ասորի Էջ՝  496 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  7,8 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/560