Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշվե ժապավենի վրա մետաղյա և բամբակյա թելից հյուսած փոկերի միջոցով ամրացված են գորտաձև, զույգ թռչնագլխի պատկերով և ծաղկաձև վերջույթով 2 մասից կազմված ճարմանդը, բացվող կոկոնի ձև ունեցող վերջավորությամբ և դարձյալ զույգ թռչնագլխի պատկերով 2 զարդատախտակ, 1 աստղաձև, 3 խաչաձև զարդակոճակներ։ Արծաթյա մասերից յուրաքանչյուրի վրա կա 1 գմբեթաձև ելուստ (ամենամեծը՝ ճարմանդի էլիպսաձև հավելվածի վրա)։ Պատրաստված է ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով վրան պատկերվել են ոճավորված բուսական և կենդանական և թռչնակերպ զարդամոտիվներ։ Նյութը՝  արծաթ, սևադ, երկաթ, կաշի, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք- Արցախ Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1166/4 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-199