Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտու վրա փոկի միջոցով ամրացված են ճարմանդը և 16 զարդատախտակ: Ճարմանդը ութաձև է, ցանցկեն, վերադիր զարդատախտակով, ունի վերադիր, թիթեռաձև, կենտրոնում՝ ծաղկաձև մի զարդ: Վերադիր ողջ զարդի աշխատանքը կատարված է հյուսածո տեխնիկայով: Զարդատախտակները քառանկյուն են, իրար միանում են ներդիր ձողերով, յուրաքանչյուր անկյունում կա գմբեթաձև մի ուռուցիկ ելուստ: Զարդատախտակների կենտրոնական մասը ձվաձև է, ուռուցիկ: Զարդատախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, ապա փորագրման և սևադապատման միջոցով զարդանախշվել են: Ողջ գոտին ոսկեջած է: Նյութը՝  արծաթ, կաշի, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ XX դարի սկիզբ Չափս՝  77 x 5 սմ Քաշ (գր)՝  470.3 գր Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2677/8 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-468