Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է կեռանախշերով հարդարված երեք շեղանկյունաձև զարդանախշ /մեկը անհամեմատ փոքր/, որոնց արանքները լրացված են սլաքաձև, մեկը մյուսին ներգծված, կեռանախշերով հարդարված զարդաձևերով: Ունի վեց եզրագոտի. ներքին գոտին հարդարված է հասկաձև զարդանախշով, սրան հարող գոտին՝ թեք դասավորված երկրաչափական պատկերներից կազմված շերտերով, լայն գոտին՝ կարմիր, կապույտ, կանաչ ուղղանկյուն հատվածներից, որոնք հարդարված են հանդիպակաց զույգ սլաքանախշերով և մանր շեղանկյուններով, լայնակի ուղղությամբ գոտու զարդանախշը քիչ փոխվում է: Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1247 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-537