Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը կարմիր, գլխավոր վահանաձև խոշոր, բազմագույն և բազմաձև շերտերով զարդանախշը կենտրոնում ուղղանկյունաձև է և կեռազարդ: Դաշտի անկյուններում գործված են երկուական կենաց ծառեր: Դաշտը եզերված է կարմիր ու կապույտ, իրար մեջ հագնող սլաքաձև զարդաշղթայով, որը կրկնվում է նաև գորգի եզրագոտում: Գոտին եռաշերտ է, լայնը՝ մուգ կապույտի վրա բանված ոճավորված բազմերանգ բուսանախշերով: Գորգի հիմնական գույներն են կարմիրը, մուգ և բաց կապույտը, դարչնագույնը, մուգ և բաց շագանակագույնը: Ունի կարպետահյուս մաս և ծոպեր:
Խտությունը՝ 34 x 38 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, մուգ կապույտ
Գույները՝ արհեստական
Ձևը՝ ուղղանկյուն
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 195Նյութը՝ ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Երևան, «Հայգորգ» ա/մՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1971 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2356