Գորգ «Կարին»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտի կենտրոնում զետեղված է բուսաժապավեններից կազմված շրջանաձև խոշոր մեդալիոն, որի չորս կողմերում կան «Գուհար» գորգին բնորոշ մեկական քնարաձև ճոխ հորինվածքներ։ Դաշտի չորս անկյուններում կան մեկական ոճավորված վիշապապատկերներ, վերջիններս ամբողջովին բուսական հորինված են ներկայացնում։ Գոտևորում է մեկ լայն և չորս նեղ գոտիներ։ Կենտրոնական գոտու վրա չորս անգամ կրկնվում է «1980» գրությունը։ Լայնություն (սմ)՝  220 Երկարություն (սմ)՝  319 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Հայտնաբերման ժամանակը՝  27.11.1982թ. Վարպետ՝  Մ․ Վարդանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5432 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2300