«Գրական թերթ» N15

«Գրական թերթ» N15

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջին Ե.Չարենցի «Մուտքը» բանաստեղծությունից հատված է. «Ահավասիկ կրկին իմ աչքերի առաջ, ... » (1-ին տող): Գրել է 1930-ին: 4-րդ էջում Ստ.Կուրտիկյանի «Երգում են մեծ Լենինին» հոդվածն է, ուր հեղինակը նշում է, որ Լենինը դարձել է ժողովրդի ազգային հերոս և հայ բանաստեղծն ու գուսանը երգում են նրա վեհությունն ու անմահությունը: Ե.Չարենցը էպիկկան մեծ շնչով փառաբանել է առաջնորդի մեծությունը, նրա մարդկությունը, կապը աշխատավոր ժողովրդի հետ: Հոդվածագիրը խոսում է Չարենցի՝ Լենինյանայի մասին, որ բանաստեղծը բացահայտում է հեղափոխության Մրրկահավի, Լեռնային Արծվի կերպարը, մի մարդու, որն իր ամբողջ տիտանական հանճարն ու կյանքը նվիրաբերել է ժողովրդին: Հեղինակը մեջբերում է տողեր Չարենցի երկերից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1242 197 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2395