«Գրական թերթ» N28,  «Դերենիկ Դեմիրճյանը և Եղիշե Չարենցը»

«Գրական թերթ» N28, «Դերենիկ Դեմիրճյանը և Եղիշե Չարենցը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում «Ստեղծագործական առնչությունները՝ կենսագրական դրվագներով» մեծածավալ հոդվածում (ենթավերնագիր) Ս.Աղաբաբյանն անդրադառնում է Դեմիրճյան-Չարենց գրական առնչություններին: Նշում է, որ դեմիրճանական դրոշում ունեն չարենցյան դեգերումները՝ երկնային, տիեզերական թափառումների մեջ: Նրանց ստեղծագործական հաղորդակցության ապացույց է Չարենցի «Տաղարան»-ը, որի մեջ անկարելի է շրջանցել Դեմիրճյանի «Գարուն» ժողովածուն: Հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի՝ Արվեստի բաժնի վարիչ աշխատած օրերի պաշտոնական գրություն՝ Դեմիրճյանի, իբրև պրոֆեսիոնալ ջութակահարի մասին: Մեջբերում է Չարենցի խոսքը՝ Դեմիրճյանին. «Քո «Քաջ Նազարի./ առաջին ընթերցողը և հիացողը - եթե հիշում ես - ես եմ եղել»: «Քաջ Նազարի» և Չարենցի «Կապկազ»-ի զուգահեռ հայտնությունը պատահական չէր, այլ՝ 2 գրողների գրական խառնվածքներով և ըմբռնումներով պայմանավորված երևույթ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1949 430 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4819