Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
2-րդ էջում «Չարենցը պորտուգալերեն» հաղորդագրությունն է այն մասին, որ Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքի համալսարանի հայագիտական ամբիոնը (վարիչ - Եսայի Գռուցյան) հրատարակել է «Եղիշե Չարենցը և Հայաստանի նոր գրականությունը» աշխատությունը՝ պորտուգալերեն: Գրքի 3 գլուխները նվիրված են Չարենցի կյանքին, ստեղծագործությունների վերլուծմանն ու գնահատմանը: Թարգմանաբար ներկայացված են Չարենցի բանաստեղծությունները: Նշվում է, որ 1969-ին Մարիո Վերդոնեն իտալերեն թարգմանել է (թերթում վրիպակ է՝ Մարիա) Չարենցի երկերի միհատորյակը: 1971-ին լույս է տեսել Լյով Անդրե Մարսելի թարգմանությամբ (ֆրանսերեն) Չարենցի հատընտիրը:
3-րդ էջում Գ.Մահարու ,Անտիպ նամակներից» ներկայացված են մի քանիսը: «23 նոյեմբերի 1968. Երևան» թվագրումով նամակ՝ Գրիգոր Շահինյանին, որտեղ երկխոսության մեջ է նաև Չարենցը:
3-րդ էջում Վ.Դավթյանի «Քնարերգու Մահարին» - է, ուր խոսվում է նաև Չարենցի մասին:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
212 51
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ182