Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրացուցակային քարտ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի, առանց համարակալման, ռուսերեն լեզվով: Ձեռագիրը գրված է ուղղանկյուն ստվար թղթի վրա, Հ. Թումանյանի զավակներից մեկի ձեռքով՝ սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության վայրը և տարեթիվը: «Фламандскiе народныя сказки, А. Н. Галибин, С.-Петер., 1893»: Դարձերեսին Նվարդ Թումանյանի ձեռքով մանուշակագույն թանաքով կա այլ գրառում. «Ախթամար (ազգ. ավանդույթ), 1891 թ. դեկտ. 31, 1892 «Մուրճ» N 2, N 4, 1892 թ. Մոսկվա, 1903, 1905, 1923 թ.»: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև, մանուշակագույն թանաք, կապույտ և կարմիր մատիտ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  12,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/3332 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/3332