Թումանյան Հովհաննես. նամակ Նվարդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը դստերը՝ Նվարդին, Թիֆլիս-Երևան, 20 հոկտեմբերի, 1919 թ. ( առաքման, ստացման վայրը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 3 էջի վրա մանուշակագույն և սև թանաքով: 1-ին էջին 20 տող է, սկիզբ. «Նւարդ ջան», ներքևի լուսանցքում այլ անձի ձեռքով կապույտ մատիտով գրված է. «1919 թ. 20 հոկտ.»: 2-րդ էջին 20 տող է: 3-րդ էջին 16 տող է, ավարտ. «Համբուրում եմ, Հայրիկ, 20 հոկտ.»: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  13,4 Երկարություն (սմ)՝  20,9 թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, մանուշակագույն և սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1144