Հեքիաթներ: Մասն 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հէքիաթներ: Մասն 2 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  «Հէքիաթների աշխարհ». Ղ. Աղայեանց. Հէքիաթներ: Մասն 2: Եղեգնուհի; Անտառի մանուկը; Ասլան-բալա. Հրատարակութիւն Ստ. Լիսիցեանի եւ Ընկ. - Թիֆլիզ, 1904, տպարան «Հերմէս»: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում սև ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի և վերջին էջ 31-ի դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած են, մասամբ՝ մաշված, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Աղայան Ղ. Էջ՝  31, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904 Լայնություն (սմ)՝  15,3 Երկարություն (սմ)՝  23,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/638-4