Ո՞վ ենք մենք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  QUI SOMMES - NOUS ? Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը ամբողջական, շուրջգործվածքյա, մուգ կապույտ գույնի: Բաց մոխրագույն շրջանակի ուղղանկյան մեջ՝ վերևի մասում գրքի վերնագիրն է: Կենտրոնում, շրջանակի մեջ, նույն մոխրագույնով գրված է մատենաշարի անվանումը:Ներքևի աջ անկյունում հեղինակի անունն է: Ֆորզացը համր է, մոխրագույն: Նախանվանաթերթին պատկերված է աստղազարդ երկինք, ծովափ՝ ժայռաբեկորին նստած մտախոհ մարդ:Շրջերեսին նույն մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկն է: Անվանաթերթին՝ գրքի տվյալները:Կենտրոնում շրջանակի մեջ պատկերված Հիսուսի նկարը: Գրքում կան բազմաթիվ նկարներ: Գրքի վերջին էջին եռանկյուն շրջանակի մեջ պեղումների պատկեր է: Հեղինակ՝  Մորո Թ. Աբբե Էջ՝  101 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910թ. Չափս՝  16,5x25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6605