Պիերոյի մահը: Վ.Է.Մեյերհոլդի “Կոլոմբինայի գլխաշորը” մնջախաղի ձևավորման էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ շագանակագույն բեմի խորքում՝ վարդամանուշակագույն ներքնակին, բերանքսիվայր պառկած է տղամարդու մի ֆիգուր՝ սպիտակ հագուստով, սև ու գորշ գդակով, ում դիմագծերը անընթեռնելի են ու ընդհանրացված: Աջից կիսադեմով պատկերված է հասակով մեկ մի տղամարդ՝ գորշ շագանակագույն բաճկոնով, կարճ, գորշ տաբատով, շերտավոր գուլպաներով, դեղնականաչ կոշիկներով, ով կանգնած է բաց դռան արանքում, ձախ ձեռքում բարձր մոմակալի վրա վառվող մոմը բռնած: Հետևի պլանում կապույտ պատ է՝ օքրայականաչ նախշերով, երկու կամարաձև, գորշ սպիտակ դռներով, սև, շագանակագույն բյուրո-պահարանով և սեկրետերով, ձվաձև շրջանակի մեջ առնված դիմանկարով, վարդերի ծաղկեփնջով՝ սափորի մեջ, ժամացույցի աջ ու ձախ կողմերում երկար դեղին ճոճանակով: Բեմահարթակի ծայրով գորշ կարմիր, շագանակագույն վարագույրն է՝ կարված գորշ շագանակագույն, օքրայագույն ծփքերով: Հեղինակ՝  Սապունով Նիկոլայ Նիկոլաևիչ (1880-1914) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-152