Սեր և ազատություն: Կատակերգություն 5 արարվածով

Սեր և ազատություն: Կատակերգություն 5 արարվածով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սէր եւ ազատութիւն: Կատակերգութիւն հինգ արարուածով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գաբրիէլ Սունդուկեանց (Նոյն եւ Համմալ). Սէր եւ ազատութիւն: Կատակերգութիւն հինգ արարուածով. - Թիֆլիզ, 1910, արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, Պուշկինեան փողոց, 3: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Ֆորզացի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Անվանաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ « Մեծապատիւ պարոն Յովհ. Թումանեանին խորին յարգանօք, հեղինակից»: Տիտղոսաթերթին հաջորդում է հեղինակի տպագիր նամակը կնոջը՝ Սոֆիին, որի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը մաշված են, գիրքը մասնատվում է: Հեղինակ՝  Սունդուկյան Գ. Էջ՝  VIII, 131 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 Լայնություն (սմ)՝  16,5 Երկարություն (սմ)՝  24,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/40