Սմբատ Շահազիզյանի երեսնամյա հոբելյանը (1862-1892)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սմբատ Շահազիզեանի երեսնամեայ յոբելեանը (1862-1892) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրեց Ա. Ծատուրեան. Սմբատ Շահազիզեանի երեսնամեայ յոբելեանը (1862-1892). Հրատարակութիւն Յովհաննէս Տէր-Յակոբեանի. - Մոսկուա, 1894, տպարան Ք. Բարխուդարեանի: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին նույնպես տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 130-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 5-8, 23, 46 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Գրքում կա 2 թերթ սև-սպիտակ դիմանկար՝ Սմբատ Շահազիզյանի, նաև մեկ գունավոր նկար: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մասամբ մաշված: Կազմող՝  Ծատուրյան Ալ. Էջ՝  130, 3 թ. նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1894 Լայնություն (սմ)՝  17 Երկարություն (սմ)՝  25,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/92