«Սովետական արվեստ» N9

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույնի եւ բաց գորշագույնի համադրությամբ կազմով: Համարում զետեղված են Ս.Սաֆարյանի «Եղիշե Չարենց» մոնոխրոմ ներդիրներ: «Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի առթիվ» բաժնում Հր.Գրիգորյանի «Մեծ հոկտեմբերի երգիչը», Գ.Մահարու «Խոսք մեծ պոետի մասին», Վ.Փափազյանի «Նրանց համար, որ չտեսան», Մ.Սարյանի «Չարենցի մասին» հոդվածները եւ հուշերը: 53-րդ էջին Գ.Մահարու Ե.Չարենցի, Մ.Սարյանի լուսանկարի արտատպությունն է: 49-րդ էջին «1920թ. Չարենցի ստորագրությամբ հրահանգը Երեւանի դրամատիկական ստուդիային» մեքենագիր փաստաթղթի արտատպությունն է: Ավարտվում է Մ.Սարյանի արտահայտած այն մտքով, որ Չարենցի հանճարը ներդաշնակում էր ժամանակի սուր զգացողության, հարուստ էրուդիցիայի եւ հազվագյուտ արտիստական ճաշակի հետ: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1052 57 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2238