Մուշեղ Թումանյան. բացիկ հորը` Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մուշեղ Թումանյանի բացիկը հորը` Հովհաննես Թումանյանին, Շուլավեր - Աբասթուման, 21 օգոստոսի, 1903 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա «Մ. Ս. Գնունի և Կ.» ֆոտոտիպի Րաֆֆու դիմանկարն է: Ձեռագիրը գրված է սեվ թանաքով նկարի վերևի և ներքևի հատվածներում 12 տող, նամակի վերջաբանը վերևի հատվածում է: Նամակն սկսվում է «Սիրելի հայրիկ.» տողով, ավարտվում «Մուշեղ » տողով: Դարձերեսին հասցեն գրված է ռուսերեն լեզվով: Հեղինակ՝  Մուշեղ Թումանյան Նյութը՝  Թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  921/1